Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Անդերս Ֆոգ Ռասմուսեն


Եթե Ադրբեջանը չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է հետևեն պատժամիջոցներ. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

  • 19-09-2023 18:36:48   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Միջազգային հանրությունը պետք է դրդի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
 
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
 
«Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Միջազգային հանրությունը պետք է մղի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Եթե հրաժարվեն, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։
 
Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- գրել է նա։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը