Ուժի կիրառումն անընդունելի է. ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել` կապված Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացման հետ


Ուժի կիրառումն անընդունելի է. ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել` կապված Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացման հետ

  • 23-09-2023 10:58:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոր մտահոգություն է հայտնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված և հայտարարել կարիքավոր բնակչության մոտ հումանիտար կազմակերպությունների անարգել մուտքի անհրաժեշտության մասին: Պետքարտուղար Բլինքենը Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ խնդրի համատեքստում Վաշինգտոնն անընդունելի է համարում ուժի կիրառումը, քանի որ դա հակասում է խաղաղության հասնելու այն ջանքերին, որ գործադրում են Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև ԱՄՆ-ն:
 
Նրան հարց է ուղղվել` արդյոք ԱՄՆ-ն ճանաչում է Ադրբեջանի իրավունքը` վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը` ներառյալ ԼՂ-ն: Բլինքենը հայտարարել է, որ այս շաբաթ զրուցել է ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և այդ զրույցներում ԱՄՆ-ի խոր մտահոգությունն է հայտնել վերջին իրադարձությունների, հատկապես Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետ կապված:
 
«ՄԵնք ուզում ենք հասկացնել, որ ուժի կիրառումն անընդունելի է, այն հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության հասնելու այն ջանքերին, որ գործադրում ենք մենք և, որ ամենակարևորն է, գործադրում են երկու երկրները»,- պատասխանել է նա:
 
Բլինքենն ընդգծել է` դա այն է, ինչն ակնհայտորեն համապատասխանում է և Հայաստանի, և Ադրբեջանի շահերին. երկու երկրներն էլ երդրում ունեն այդտեղ:
 
«Դա այն է, ինչին մենք աջակցում ենք ԵՄ-ի հետ: Այդ պատճառով գործողությունները, որոնց մենք ականատես եղանք նախորդ շաբաթ, պարզապես հակասում են այդ ջանքերին: Արդար և ամուր խաղաղությունը, որին մենք ձգտում ենք հասնել, կլիներ մեծ շնորհ երկու երկրների և տարածաշրջանի համար և, կարծում եմ, պատմության ընթացքը 30-ամյա հակամարտությունից հետո դրականորեն կփոխեր»,- ասել է Բլինքենը:
 
Նա նաև անհանգստություն է հայտնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հետ կապված և հայտարարել է կարիքավոր բնակչության մոտ հումանիտար կազմակերպությունների անխոչընդոտ մուտքի անհրաժեշտության մասին:
 
«Վերջին 24 ժամվա ընթացքում բանակցություններ են ընթացել ԲԱքվի և ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերադարձը երկխոսությանը, բանակցություններին, դիվանագիտությանը, սա այն է, ինչին մենք ցանկանում ենք հասնել»,- ասել է պետքարտուղարը:
 
Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը` Բլինքենը շեշտել է.
 
«Մենք այդ դրույթներն աջակցում ենք բոլոր մասնակից կողմերի դեպքում»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play