ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել


ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

  • 23-09-2023 11:12:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած, համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբեր-հարձակումների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։
 
Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։
 
Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն «cert.gov.am»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play