Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը հրամանատարաշտաբային համատեղ զորավարժություն են անցկացնում


Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը հրամանատարաշտաբային համատեղ զորավարժություն են անցկացնում

  • 03-10-2023 14:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի ազգային պաշտպանության ռազմական կառավարման ինստիտուտի ռազմական խաղերի կենտրոնում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունը՝ համակարգչային օժանդակությամբ։
 
Տեսական և գործնական մասեր պարունակող Eternity-2023 զորավարժությունում կատարվում են ռազմավարական կարևոր օբյեկտների ու տարածաշրջանային տնտեսական ծրագրերի պաշտպանությունն ապահովելու վարժանքներ։
 
Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդմանն ուղղված վարժանքները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 6-ը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play