Միշելի հրավերով Փաշինյանն ու Ալիևը հոկտեմբերի վերջին հանդիպում կունենան Բրյուսելում


Միշելի հրավերով Փաշինյանն ու Ալիևը հոկտեմբերի վերջին հանդիպում կունենան Բրյուսելում

  • 06-10-2023 12:38:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են մասնակցել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
 
«Ես որոշեցի հոկտեմբերի վերջին երկու ղեկավարներին հրավիրել Բրյուսել, և երկու ղեկավարներն էլ համաձայնեցին գալ այս հանդիպմանը: Մենք մտադիր ենք մեծ աշխատանք կատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար», - նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
 
Հոկտեմբերի 5-ին Շառլ Միշելը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպում էին ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել այդ բանակցություններին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play