Ալիևը վստահեցնում է՝ պատրաստ է հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը


Ալիևը վստահեցնում է՝ պատրաստ է հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը

  • 20-10-2023 13:48:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությունը: Այդ մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի հետ հանդիպմանը:
 
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում այսօր կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերը, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
 
Հաղորդվում է, որ Ջոշուա Հեքն այս ամիս տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Թուրքիայում, Հայաստանում և Վրաստանում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play