200-ից ավել սպանություն, 14 խոշտանգում, 64 մահ՝ ԼՂ-ից բռնի տեղահանման ընթացքում. ԱԳՆ խոսնակ


200-ից ավել սպանություն, 14 խոշտանգում, 64 մահ՝ ԼՂ-ից բռնի տեղահանման ընթացքում. ԱԳՆ խոսնակ

  • 30-10-2023 21:07:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների ու երեխաների թիվը։
 
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
 
«200-ից ավել մարդ սպանվել է, այդ թվում 9 քաղաքացիական անձ, 3 երեխա:
 
300-ից ավելը վիրավորվել են, այդ թվում 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ
 
Ադրբեջանցի զինծառայողների կողմից խոշտանգվել է 14 անձ:
 
64 մարդ մահացել է Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան բռնի տեղահանման ժամանակ»։
 
Անի Բադալյանի տարածած տեղեկապատկերում նշված է, որ տվյալները 2023 թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ են, և կարող են փոխվել, քանի որ հետաքննությունը դեռ ընթանում է: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play