«ՄՏՍ Հայաստանը» կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը


«ՄՏՍ Հայաստանը» կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը

  • 11-11-2023 12:57:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Որոշման նախագծում նշվում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:
 
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կվաճառվի կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովից։
 
Հանձնաժողովից նշում են, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
 
Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն:
 
«Նկատի ունենալով, որ «ՄՏՍ–Հայաստան»–ը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում «ՄՏՍ–Հայաստան»–ը այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից»,– նշված է հանձնաժողովի հրապարակման մեջ։
 
Հանձնաժողովը «ՄՏՍ–Հայաստան»–ի վաճառքի մասին որոշումը կհրապարակի նոյմեբերի 15–ի նիստում, ըստ որի` ընկերության բաժնետոմսերի 100%–ը կանցնի «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play