ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի իրավիճակն Ադրբեջանում և Հայաստանում. Բորել


ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի իրավիճակն Ադրբեջանում և Հայաստանում. Բորել

  • 13-11-2023 14:15:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Այսօր Բրյուսելում տեղի կունենա արտաքին գործերի խորհրդի նիստ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ:
 
Խորհրդի նիստին մասնակցելու են ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
 
«Այսօր մենք կենտրոնանալու ենք երեք հարցի վրա՝ Ուկրաինա, իրավիճակը Գազայում, Ադրբեջանում և Հայաստանում»,- ասել է Բորելը։
 
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև ԵՄ աջակցությունը Երևանին։
 
Բորելն ասել է, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան «Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սպառնալիքներին»։
 
Բացի այդ, ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ համայնքը քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին իր կայունության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play