Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները


Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

  • 14-11-2023 12:13:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազատություն. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։
 
Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենքի հզորացման ու բարգավաճման՝ նա երդվեց «բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, նպաստել Հայաստանի ինքնիշխանության և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ դաշինքի նախընտրական ցուցակով հերթական համարները՝ պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն էր, ով սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել և արդեն գրեթե երկու ամիս էր կանավորված էր՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, թեև ինքը պնդում էր, որ իրեն են հարվածել:
 
Նոյեմբերի 5-ին նրա փաստաբանները հայտարարեցին, որ Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ և կալանքը ենթակա է վերացման։ Մեկ օր անց նա պատգամավորական մանդատ ստացավ և ազատվեց կալանքից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play