Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումները


Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումները

  • 15-11-2023 12:41:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Ֆրանսիայից Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարման մասին տեղեկությունները:
 
Վրացական հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդաշարի հաղորդավարը նշել է, որ Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկությունը տարածվել է ադրբեջանական, ապա վրացական լրատվամիջոցներում և հարց ուղղել՝ արդյոք դա կազդի՞ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի միջնորդության վրա։
 
Նախարարը նշել է, որ Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցման գործառույթից։
 
Դարչիաշվիլին ասել է, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի։ Նա հավելել է, որ երկրներն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք ու զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով։
 
«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի օգտվելու մեր տարանցիկ գործառույթից հավասար պայմաններով»,- ասել է նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play