Երևանում մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. Ադրբեջանը չի մասնակցում


Երևանում մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. Ադրբեջանը չի մասնակցում

  • 18-11-2023 11:31:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մի քանի ժամից Երևանում կմեկնարկի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Այս պահին Մարզահամերգային համալիրում ընթանում են նստաշրջանի նախապատրաստական վերջին աշխատանքները։
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:
 
Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:
 
Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը