Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով


Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

  • 18-11-2023 13:12:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երեկ՝ նոյեմբերի 17-ին,  բավարարել էր միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի:
 
Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ողջունոմ այն:
 
Միջազգային բոլոր դատարանների որևէ որոշում երբևէ չկատարած Ադրբեջանը հայտարարել է, թե առանց որոշումնեի էլ վաղուց նման  քաղաքականություն են վարում և հավատարիմ են բոլոր բնակիչների անվտանգության ապահովմանը` անկախ  ազգային կամ էթնիկ ծագումից:
 
ԼԵռնային Ղարաբաղումարյունալի ջարդեր իրականացրած, սեփական հողից հայրենազրկած երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ցինիկաբար հայտարարել է, թե հայ բնակիչներին չի վտարել Ղարաբաղից։
 
«Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին և հանձնառու է կատարել դրանք՝ կենտրոնանալով խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play