Հաջիև. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համար Ադրբեջանում այլևս տեղ չկա


Հաջիև. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համար Ադրբեջանում այլևս տեղ չկա

  • 22-11-2023 11:16:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքուն կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանը, որ Վաշինգտոնը լրացուցիչ չորս միլիոն դոլար է հատկացնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար:
 
Փաուերի հրապարակումից շատ չանցած Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար Ադրբեջանում այլևս տեղ չկա:
 
Ըստ Հաջիևի՝ «Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է եղել Ադրբեջանի տարածքների 30 տարվա օկուպացիայի ժամանակ»։
 
«Այժմ այդ քաղաքականությունը շարունակվում է նույն ձևով և դրսևորմամբ», - ասել է Իլհամ Ալիևի օգնականը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play