2008 թվականին աճել է պատերազմների եւ զինված<br /> հակամարտությունների թիվը<br />


2008 թվականին աճել է պատերազմների եւ զինված
հակամարտությունների թիվը

  • 17-12-2008 16:34:00   | Գերմանիա  |  Միջազգային
ՀԱՅԴԵԼԲԵՐԳ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անվտանգության հետ կապված իրավիճակը աշխարհում 2008 թվականին բարդացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել են հարավգերմանական Հայդելբերգ քաղաքում գտնվող Հակամարտությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի փորձագետները: «Հակամարտությունների բարոմետր-2008» ամենամյա զեկույցի համաձայն, անցնող տարվա ընթացքում մոլորակի վրա գրանցվել են տասը պատերազմ ու զինված հակամարտություն` երեք անգամ ավելի շատ, քան 2007 թ.: Խաղաղության եւ զինված հակամարտությունների խնդիրների հայդելբերգցի հետազոտողները որոշակի հույսեր են կապում Բարաք Օբամայի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play