Բուշի վրա կոշիկները նետած լրագրողին սպառնում է 7 տարվա<br /> բանտարկություն<br />


Բուշի վրա կոշիկները նետած լրագրողին սպառնում է 7 տարվա
բանտարկություն

  • 16-12-2008 16:47:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքցի լրագրող Մունտազեր ալ-Զեյդիին, որը երկու օր առաջ կոշիկները նետել էր Ջորջ Բուշի վրա, սպառնում է մինչեւ յոթուկես տարվա բանտարկություն, հայտարարել է Իրաքի վարչապետի մամլո քարտուղար Յասին Մաջիդը: Ներկայումս, ըստ իրաքյան կառավարության մամլո քարտուղարի, ալ-Զեյդին գտնվում է կալանքի տակ եւ «օրենքի համաձայն, կկանգնի դատարանի առաջ»: Կիրակի Բաղդադում Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսի ժամանակ իրաքյան անկախ հեռուստաալիքի 29-ամյա թղթակից Մունտազեր ալ-Զեյդին Սպիտակ տան ղեկավարի վրա էր մեկը մյուսի ետեւից նետել իր կոշիկները: Այդ արարքն ուղեկցվել էր ԱՄՆ-ի նախագահին հասցեագրված վիրավորական խոսքերով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play