Բուշի վրա կոշիկները նետած լրագրողին սպառնում է 7 տարվա
բանտարկություն
16-12-2008 16:47:00 | Իրաք | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքցի լրագրող
Մունտազեր ալ-Զեյդիին, որը երկու օր առաջ կոշիկները նետել էր Ջորջ
Բուշի վրա, սպառնում է մինչեւ յոթուկես տարվա բանտարկություն,
հայտարարել է Իրաքի վարչապետի մամլո քարտուղար Յասին Մաջիդը:
Ներկայումս, ըստ իրաքյան կառավարության մամլո քարտուղարի,
ալ-Զեյդին գտնվում է կալանքի տակ եւ «օրենքի համաձայն, կկանգնի
դատարանի առաջ»:
Կիրակի Բաղդադում Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ
համատեղ կայացած մամլո ասուլիսի ժամանակ իրաքյան անկախ
հեռուստաալիքի 29-ամյա թղթակից Մունտազեր ալ-Զեյդին Սպիտակ տան
ղեկավարի վրա էր մեկը մյուսի ետեւից նետել իր կոշիկները: Այդ
արարքն ուղեկցվել էր ԱՄՆ-ի նախագահին հասցեագրված վիրավորական
խոսքերով: