Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշանը


Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշանը

  • 11-04-2011 16:49:05   | Լիբանան  |  Հասարակություն
Բաաբդայի նախագահական պալատում, Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանը, գործարարության ու գործարար կառավարման բնագավառներում արձանագրած բացառիկ հաջողությունների, հատկապես գործարարությանը մարդկային ընդգծված դիմագծի հաղորդման, կառավարման նոր մշակույթ ներդնելու եւ զարգացնելու գործում ունեցած նշանակալի ավանդի, Լիբանան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործին բերած մասնակցության, ինչպես նաեւ Հայաստանում լիբանանյան համայնքին մատուցած ծառայությունների համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհեց «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանում գործող առաջին լիբանանահայն է, որն արժանանում է Լիբանանի Հանրապետության նախագահի այս բարձր պարգեւին:
Նոյյան տապան  -   Հասարակություն