Հնդիկ ծայրահեղականները գրոհել են երկրի բանտերից մեկը<br />


Հնդիկ ծայրահեղականները գրոհել են երկրի բանտերից մեկը

  • 12-12-2008 16:01:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սեւ այրի» ծայրահեղական խմբավորման անդամները Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Ասսամի նահանգում գրոհել են Հաֆլոնգ բանտը եւ ազատել իրենց երեք գործընկերներին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնել է Հյուսիսային Կաչարի օկրուգի ոստիկանապետ Դիպակ Կեդիան, հարձակվողները նախ ձեռքի նռնակ են նետել բանտի ներքին բակը, պայթեցրել դարպասը, իսկ հետո կրակ են բացել հերթապահ բանտապահների վրա, որոնք գործնականում որեւէ դիմադրություն չեն կարողացել ցույց տալ: Ներխուժելով բանտի տարածք` նրանք ջարդել են դռները եւ ազատ արձակել իրենց հանցակիցներին: Բոլոր երեքն էլ ձերբակալվել էին մի քանի տարի առաջ մի շարք զինված հարձակումների մասնակցելու մեղադրանքով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play