Ստոկհոլմում եւ Օսլոյում հանձնվել են Նոբելյան մրցանակները<br />


Ստոկհոլմում եւ Օսլոյում հանձնվել են Նոբելյան մրցանակները

  • 11-12-2008 16:20:00   | Շվեդիա  |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայի թագավոր Կարլոս XVI Գուստավը հանձնել է պարգեւները 2008 թվականի ֆիզիկայի, քիմիայի, բժշկագիտության, գրականության եւ էկոնոմիկայի ոլորտների Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: Արարողությունը կայացել է Շվեդիայի մայրաքաղաքի Համերգասրահում: Ֆիզիկայի ոլորտի Նոբելյան մրցանակը հանձնվել է ճապոնացիներ Մակոտո Կոբայասիին եւ Տոիսիխիդե Մասկավեին: ԱՄՆ-ում աշխատող ճապոնացի Յոտիրո Նամբուն չի կարողացել ժամանել հանդիսությանը: Այնուհետեւ կայացել է քիմիայի ոլորտի Նոբելյան դափնեկիրների պարգեւատրումը: Բոլոր մրցանակակիրները` Օսամու Սիմոմուրան, Մարտին Չալֆին եւ Ռոջեր Սիենը աշխատում են ԱՄՆ-ում: Բժշկագիտության ոլորտի մրցանակն ստացել են գերմանացի Հարալդ ցուր Հաուզենը եւ երկու ֆրանսիացիներ` Ֆրանսուազ Բարրե-Սինուսսին եւ Լյուք Մոնտանիեն: Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ֆրանսիացի գրող Ժան-Մարի լե Կլեզիոն: Վերջապես, էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի Պոլ Կրուգմանը: Ավելի վաղ Օսլոյում Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտտի Ախտիսաարիին: Խաղաղության նոբելյան մրցանակը կազմում է 10 մլն. շվեդական կռոն (մոտավորապես 1,5 մլն. ԱՄՆ-ի դոլար):
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play