Հայաստանում ջրածնի, հատկապես «կանաչ» ջրածնի արտադրության հնարավորությունները


Հայաստանում ջրածնի, հատկապես «կանաչ» ջրածնի արտադրության հնարավորությունները

  • 09-02-2024 11:55:30   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հեղինակ՝   Արտաշես Սարգսյան, ֆ.մ.գ.թ. (ՀԿ Էկոթիմ)

 

Արտաշես Սարգսյան «Հայաստանում  ջրածնի, հատկապես «կանաչ» ջրածնի արտադրության հնարավորությունները», Երևան, 2023թ. - 24էջ  (ISBN 978-9939-0-4665-5)

Հետազոտությունը նվիրված է Հայաստանում ջրածնի (H2), հատկապես «կանաչ» ջրածնի արտադրության ներուժի, տնտեսական, բնապահպանական օգուտների, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) վերաբերյալ տվյալների հավաքագրման, արդիականացման և հեռանկարների գնահատման:

2021թ. H2 պահանջարկը աշխարհում 94 միլիոն տոննա էր (IEA): H2 ընդհանուր արտադրության 5%-ից պակաս արտադրվում է օգտագործելով վերականգնվող և ցածր ածխածնային էներգիայի աղբյուրները՝ էլեկտրոլիզի միջոցով (կանաչ ջրածին): 2022թ. ջրածնի շուկան գնահատվում էր 222 մլրդ ԱՄՆ դոլար:

 Կանաչ ջրածնի պոտենցիալը գնահատելու նպատակով ուսումնասրիվել են՝ Հայաստանում ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանների տեղադրման առաջընթացը, աշխարհի առաջատար արևային ՖՎ վահանակների բնութագրերը,  Հայաստանում «ավանդական» էլեկտրակայանների հետ համեմատ ՎԷԱ-ներից գործող էլեկտրակայանների արդյունավետությունը 2022թ. համար: Արևային ՖՎ արդյունաբերական և ՖՎ ինքնավար արտադրողների էլեկտրաէներգիայի արտադրության գումարային մասնաբաժինը կազմում էր 4,2% երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության հաշվեկշռում (2022թ.), իսկ գումարային հզորությունը՝ 408.1ՄՎտ:  

 Ուսումնասիրվել է  կանաչ ջրածնի արտադրության ոլորտում արտասահմանյան փորձը, այդ թվում ԵՄ-ում, ԱլԳ երկրներում, որտեղ այն դիտարկվում է որպես Ռուսաստանից և այլ երկրներից ներմուծվող գազից ու նավթից կախվածությունը նվազեցնելու և ջերմոցային ու վնասակար գազերի արտանետումները կրճատելու հեռանկարային տարբերակներից մեկը և հակիրճ ներկայացվել է հետազոտությունում:

Հետազոտությունը օգտակար կլինի ոլորտի փորձագետներին, դասախոսներին ու   ուսանողներին:

Հեղինակը իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր տարբեր փուլերում տրամադրել են մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն: 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում բացառապես հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները

  

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

Ամբողջությամբ նյութը կարելի ներբոռնել հետևյալ հղումով`

 http://ecoteam-armenia.org/Hydrogen%20project_4.2.pdf

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ