Ադրբեջանը չունի Հայաստանի վրա հարձակվելու որևէ օրինական հիմք․ Էդմոն Մարուքյան


Ադրբեջանը չունի Հայաստանի վրա հարձակվելու որևէ օրինական հիմք․ Էդմոն Մարուքյան

  • 16-02-2024 13:00:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իրեն հաճախ տրվող հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը սոցցանցի X հարթակում նշել է, որ իր պատասխանն այդ հարցին այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ավելին, 2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ 
 
«Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։ Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»,- եզրափակել է Մարուքյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play