Բլինքենը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայում և Բելգիայում


Բլինքենը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ֆրանսիայում և Բելգիայում

  • 02-04-2024 14:16:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում է: Ֆրանսիա կատարած այցից հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Բելգիա:
 
Պետքարտուղարության հայտարարության համաձայն՝ Բլինքենը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու գլոբալ հարցեր, ներառյալ՝ Ուկրաինային աջակցությունը, Գազայում շարունակվող հակամարտությունը:
 
Բրյուսելում նա կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որը համընկնում է ՆԱՏՕ-ի 75-ամյակի հետ և կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
 
Նախատեսվում է նաև նրա եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետի և եվրահանձնաժողովի ղեկավարի հետ:
 
Պետքարտուղարը Բելգիայում կմասնակցի ԱՄՆ-ԵՄ Առևտրի և տեխնոլոգիաների 6-րդ խորհրդին։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը