Իրանը ողջունել է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունը․ Քանանի


Իրանը ողջունել է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունը․ Քանանի

  • 23-04-2024 12:41:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թեհրանը ողջունում և հարգում է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։
 
Նրա խոսքով՝ Երևանը և Բաքուն պետք է շարունակեն սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության:
 
Նա ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play