Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները


Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

  • 23-04-2024 16:00:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այց է կատարել Ռուսաստան: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է հանդիպման օրակարգին և այդ համատեքստում հայ-ադրբեջանական հարաբերություններին․
 
«Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, պետությունների ղեկավարները հանձնարարականներ են տվել կառավարությունների ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ նախագծի իրականացման ուղղությամբ:
 
Նախագահ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը կապող երկաթգիծ կա, սակայն 15 միլիոն տոննա բեռների ակնկալվող ծավալի տեղափոխման համար գոյություն ունեցող ենթակառուցվածքը պետք է համապատասխանաբար ընդլայնվի:
 
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել այս ոլորտում Ռուսաստանի դերն ու ջանքերը», – նշել է Հաջիևը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play