«Հոգեբանի անկյուն» առցանց ծառայություն Երեւանի դպրոցների աշակերտների եւ ծնողների համար


«Հոգեբանի անկյուն» առցանց ծառայություն Երեւանի դպրոցների աշակերտների եւ ծնողների համար

  • 11-04-2011 14:29:37   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ Երիտասարդական հիմնադրամի շենքում ապրիլի 9-ին տեղի ունեցավ ,հոգեբանի անկյունե առցանց ծառայության եւ անգլերենի ուսուցման առցանց խաղերի շնորհանդեսը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի 30 դպրոցներում անցկացրած շարադրությունների մրցույթի ամփոփումը: Այսուհետ Dasaran.am կրթական նախագծի շրջանակներում յուրաքանչյուր ծնող եւ երեխա կարող են իր հարցերը ուղղել որակավորված հոգեբանին եւ լոգոպեդին: Նախաձեռնությունը իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի Մանկական Զարգացման Հիմնադրամի հետ համատեղ: Dasaran.am-ում սկսել է գործել նաեւ ,խաղերե բաժինը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է խաղի միջոցով լավացնել անգլերեն լեզվի իմացությունը եւ բառապաշարը: Այս նախագիծը կյանքի է կոչվել Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց «ԻՆՏԵՐ ՍՔՈՒԼ ՔՈՆՆՈՔԹ» ՍՊԸ-ի տնօրեն Աոմինե Գուլյանը, նույն օրը տեղի ունեցավ Երեւան քաղաքի դպրոցների աշակերտների միջեւ անցկացված շարադրությունների մրցույթի ամփոփումը 3 տարիքային խմբերում. 2-4, 5-8 եւ 9-12 դասարանների աշակերտների միջեւ: Հաղթողները ստացան ,Փյունիկե բարեգործական հիմնադրամի տրամադրած 11 նոթ-բուք համակարգիչները, ֆոտոխցիկներ, DVD նվագարկիչներ: Բոլոր մասնակիցները խրախուսվեցին Dasaran.am-ի նվերներով եւ Նուռ կուտակային քարտերով, ինչպես նաեւ Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված անգլերեն լեզու ուսուցանող գրքերով եւ սկավառակներով: Համադպրոցական հաջորդ մրցույթը կմեկնարկի Dasaran.am-ում ս.թ. մայիսի 1-ին: Երեխաները հնարավորություն կունենան ցանցում տեղադրել բանաստեղծություններ, գեղեցիկ քառատողեր, սիրո խոստովանություններ եւ հետաքրքրաշարժ պատմվածքներ: Այնուհետ Dasaran.am-ի կողմից կհրապարակվի ընտրված լավագույն աշխատանքների ժողովոծուն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play