ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ 17 ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,<br /> ՈՐՈՆՑԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ 6-Ն ԵՆ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ 17 ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ՈՐՈՆՑԻՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ 6-Ն ԵՆ

  • 12-11-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ներկայումս գործում են 17 դեղագործական ընկերություններ: «Հայաստանի դեղագործական ոլորտի ներդրումային ձեռնարկ»-ի (սեպտեմբեր, 2008թ.) համաձայն, Հայաստանի հիմնական դեղագործական արտադրողները վեցն են` «Լիքվոր ֆարմասյութիքլզ» ՓԲԸ-ն, «ՖարմաԹեք» ՓԲԸ-ն, «Արփիմեդ» ՓԲԸ-ն, «Էսկուլապ» ՍՊԸ-Ն, Երեւանի քիմիական-դեղագործական ԲԲԸ-ն եւ «Վիտամաքս-Ե» ՍՊԸ-ն: 2008թ.-ի հուլիսի դրությամբ, հանրապետության դեղագործական ոլորտում գործունեություն էին ծավալում ավելի քան 170 դեղագործական ներկրողներ, 10 մեծածախ վաճառողներ եւ մոտ 800 մանրածախ վաճառքի կետեր եւ դեղատներ: Գործում են մանրածախ առեւտրի 4 հիմնական ցանցեր` «Ալֆաֆարմ», «Նատալի Ֆարմ», «911» եւ «Էսկուլապ»: 2007թ.-ին դեղագործական տեղական արտադրությունը կազմել է 7,6 մլն դոլար, արտահանումը` 3,7 մլն դոլար, ներմուծումը` 100 մլն դոլար: Ներմուծումները կազմել են տեղական շուկայի 90%-ը: Տեղական արտադրության դեղորայքի 36%-ը արտահանվում է Ռուսաստան, 27%-ը` Վրաստան, 9%-ը` Թուրքմենստան, 6%-ը` Բելառուս, 5%-ը` Ուկրաինա, 4%-ը` Ուզբեկիստան, նույնքան` Ճապոնիա, իսկ 9%-ը` այլ երկրներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն