Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել


Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել

  • 17-05-2024 12:15:29   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am Ադրբեջանում վերջին օրերին շարունակվող անձրևների պատճառով Կուր գետի ջրի մակարդակը բարձրացել է։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գետի՝ հունից դուրս գալու հետևանքով Ղազախի շրջանում հեղեղվել են ցանքատարածություններն ու գյուղացիական տնտեսությունները։ Տարերային աղետը հիմնականում վնաս է հասցրել տեղի մի շարք գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերին։ Սա մայիսին գրանցված արդեն երկրորդ հեղեղումն է Կուր գետի՝ Ղազախով անցնող հատվածում։ Շրջանի Աշաղի Սալախլի գյուղի բնակիչներին պատկանող մոտ 230 հեկտար հողատարածք դեռևս հեղեղված է։ Ներկայում հաշվարկվում է տարերային աղետի պատճառած վնասի չափը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը