ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու որոշումը


ՌԴ ԱԳՆ-ից արձագանքել են ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու որոշումը

  • 20-06-2024 10:41:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ պլատֆորմը բոլոր հնարավորություններն է ընձեռում համագործակցության համար տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում:
 
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով կազմակերպության Արտաքին գործերի խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելու մասին որոշումը։
 
Նախարարները հանդիպելու են Ալմաթիում հունիսի 21-ին:
 
«Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, որոնց հետ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորություններն է տալիս»,- ասել է Գալուզինը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին:
 
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
 
2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը:
 
Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը