«ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ<br /> ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄՆՑ <br />


«ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄՆՑ

  • 04-11-2008 21:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 31-ի նիստում որոշում է ընդունել բեկանել Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի այն վճիռը, որով վերջինս բավարարել էր Գյումրու քաղաքապետարանի հայցն ընդդեմ Գյումրու ԳԱԼԱ ՀԸ հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի` հեռուստաընկերության հեռարձակող անտենան Գյումրու քաղաքապետարանին պատկանող քաղաքային հին հեռուստաաշտարակից հանելու մասին: Ընդհանուր իրավասության դատարանի այդ վճիռը «ՉԱՊ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանին, որը այդ որոշումը թողել էր ուժի մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն