Ադրբեջանը վերստին հաղորդում է իրենց դիրքերի գնդակոծման մասին


Ադրբեջանը վերստին հաղորդում է իրենց դիրքերի գնդակոծման մասին

  • 22-06-2024 12:40:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Բաքուն վերստին հաղորդում է Հայաստանի Զինված ուժերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության մասին:
 
Ադրբեջանի ռազմական գերատեսչության շաբաթ օրը տարածած հաղորդագրության համաձայն՝ դա տեղի է ունեցել երեկ «ժամը 12:25-ից 15:35-ը Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլի բնակավայրի ուղղությամբ»: Ըստ նույն աղբյուրի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են ձեռնարկել:
 
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս պնդմանը դեռ չի արձագանքել: Վերջին օրերին Բաքվի նմանատիպ հաղորդագրությունները, որպես կանոն, հերքել են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Որևէ պատասխանի մասին հաղորդագրություն առայժմ չկա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը