Ֆրանսիան բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային՝ Ռուսաստան զորքերի ժամանման հետ կապված


Ֆրանսիան բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային՝ Ռուսաստան զորքերի ժամանման հետ կապված

  • 08-11-2024 11:28:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հյուսիսային Կորեայի գլխավոր պատվիրակին՝ բողոք հայտնելու՝ կապված Ռուսաստան իր երկրի զորքերի տեղակայման հետ:
 
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆ Լեմուանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ներգրավվածությունը Ռուսաստանի տարածքում ռազմական գործողություններում անպատասխան չի մնա, հայտնում է Reuters-ը:
 
«Մենք պատրաստ ենք խիստ արձագանքել՝ մեր գործընկերների հետ համաձայնեցված», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը լրագրողներին՝ պատասխանելով Փհենյանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին:
 
Ֆրանսիան դիվանագիտական հարաբերություններ չունի Հյուսիսային Կորեայի հետ։ ԿԺԴՀ-ի գլխավոր ներկայացուցիչը հավատարմագրված է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:
 
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը, իսկ այնուհետև Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, հաստատել էին տեղեկությունը Ուկրաինայի զինված ուժերի և հյուսիսկորեացի զինվորների միջև առաջին բախումների մասին Կուրսկի շրջանում:
 
Ավելի վաղ Պենտագոնը հաղորդել էր, որ Կուրսկի շրջանում առկա են առնվազն 10,000 հյուսիսկորեացի զինծառայողներ, ովքեր, ենթադրաբար, մասնակցում են մարտական գործողություններին կամ աջակցություն են ցուցաբերում ռուսական ուժերին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը