Ուկրաինա մատակարարվող ականները չափազանց վտանգավոր են. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար


Ուկրաինա մատակարարվող ականները չափազանց վտանգավոր են. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար

  • 25-11-2024 15:42:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 
 
sputnik. Գուտերեշը հորդորել է հետևել միջազգային իրավունքի նորմերին և հրաժարվել տվյալ տեսակի սպառազինության կիրառումից, քանի որ այն չափազանց անվերահսկելի է։
 
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ԶՈւ-ին մատակարարվող հակահետևակային ականները, որոնք Օտտավայի կոնվենցիայով արգելված են ամբողջ աշխարհում, մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար: Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
 
«Հակահետևակային ականները մեծ և իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո այդ սարսափելի զենքը կարող է այնտեղ մնալ՝ վախի մեջ պահելով մի քանի սերունդների»,-ասել է միջազգային կազմակերպության ղեկավարը։
 
Գուտերեշը նաև կոչ է արել հետևել միջազգային իրավունքի նորմերին և հրաժարվել տվյալ տեսակի սպառազինության կիրառումից, քանի որ այն չափազանց անվերահսկելի է։
 
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է պատասխանատու կերպով օգտագործեն ամբողջ աշխարհում արգելված հակահետևակային ականները: Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ականները, որոնք Վաշինգտոնը կմատակարարի Կիևին, իբր ավելի անվտանգ են, քանի որ կարելի է վերահսկել, թե երբ դրանք կսկսեն ինքնակտիվանալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը