Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, դա նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է


Հարավային Կորեայի նախագահը փորձել է ռազմական դրություն մտցնել, դա նրան չի հաջողվել. երկրում իրավիճակը լարված է

  • 04-12-2024 11:15:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի անսպասելի փորձը՝ երկրում ռազմական դրություն մտցնելու համար, վեց ժամ անց անհաջողությամբ է ավարտվել. խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը հանելու օգտին, իսկ նախագահը ստիպված է եղել նահանջեց:
 
«Ազգային ժողովը պահանջեց դադարեցնել արտակարգ դրությունը, և մենք հետ կանչեցինք այն զինվորականներին, ովքեր ներգրավված էին ռազմական դրություն մտցնելու գործողություններում։ Մենք կընդունենք Ազգային ժողովի պահանջը և կհանենք ռազմական դրությունը կառավարության նիստում», - ասել է Յուն Սեոկ Յոլը հեռուստատեսային ուղերձում:
 
Այնուհետև նախարարների կաբինետը հանդիպել է և քվեարկեկ ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հաղորդում է Yonhap-ը: Զինվորականները վերադարձել են իրենց ստորաբաժանումները:
 
Չորեքշաբթի առավոտյան հրաժարական է տվել նախագահի ողջ կազմը։ Ինքը՝ նախագահը, տեղական ժամանակով ժամը տասին դեռ նոր հայտարարություններ չի արել։
 
Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Դեմոկրատական կուսակցությունից նախագահի հակառակորդները նշել են, որ եթե նա ինքը հրաժարական չտա, իրենք իմպիչմենտի գործընթաց կսկսեն։
 
Ավելի վաղ՝ դետեմբերի 3-ին, տեղական ժամանակով հեռարձակված ուղերձում նախագահը ռազմական դրությունը համարելէ անհրաժեշտ միջոց՝ պաշտպանելու սահմանադրական կարգը «կոմունիստական ուժերից» և Հյուսիսային Կորեայի կողմից բխող սպառնալիքներից:
 
Սպառնալիքը գալիս է ինչպես Հյուսիսային Կորեայից, այնպես էլ տեղական «հակապետական տարրերից», որոնք պետք է արմատախիլ արվեն, ասել է նախագահը։ Նա չի հստակեցրել, թե ինչպիսի սպառնալիքներ են գալիս հյուսիսից, սակայն երկու երկրները տեխնիկապես դեռ պատերազմի մեջ են։
 
YTN հեռուստաալիքի կայքը հրապարակել է ժողովրդին ուղղված նախագահի ուղերձի տեքստը, որում նա ընդդիմությանը մեղադրում է պետության աշխատանքը կաթվածահար անելու մեջ՝ փորձելով իմպիչմենտի ենթարկել կառավարության հիմնական գործիչներին և պաշտոնյաներին։ Նրա խոսքով, նոր կառավարության մեկնարկից ի վեր (ընտրություններն անցկացվել են այս գարնանը) Ազգային ժողովը սպառնացել է իմպիչմենտի ենթարկել 22 քաղծառայողների, այդ թվում՝ մի քանի դատախազների, ՆԳ նախարարին և պաշտպանության նախարարին։
 
«Սա ակնհայտ հակապետական գործողություն է, որը խախտում է ազատ Կորեայի սահմանադրական կարգը և ոչնչացնում է Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված օրինական պետական ինստիտուտները՝ փորձելով քաղաքացիական պատերազմ հրահրել», - ասել է Յուն Սեոկ Յոլը: Նրա խոսքով՝ սա աննախադեպ է աշխարհի ցանկացած երկրի, ու նաև՝ Հարավային Կորեայի համար։
 
«Մեր Ազգային ժողովը դարձել է հանցավոր խմբավորումների որջ և օրենսդրական բռնապետության միջոցով փորձում է կաթվածահար անել երկրի դատական-վարչական համակարգը և տապալել լիբերալ ժողովրդավարության համակարգը»,- ասել է նա ժողովրդին ուղղված իր ուղերձում: 
 
Ե՛վ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը համաձայն չեն եղել ռազմական դրություն մտցնելու հետ։ Խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հարավային Կորեայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Չժե Մյունը դա անվանել է հակասահմանադրական, իսկ նախագահի «Ժողովրդի ուժ» կուսակցության ղեկավար Հան Դոնգ Հունը այն անվանել է անօրինական և խոստացել արգելափակել: 
 
Գեներալ Պարկ Ան-Սուի հրամանագրով, ով պատասխանատու է ռազմական դրության կիրառման համար, արգելվում է ամեն տեսակ քաղաքական գործունեություն, ներառյալ խորհրդարանի, տեղական խորհուրդների, քաղաքական կուսակցությունների և ասոցիացիաների աշխատանքը, ինչպես նաև հանրահավաքները, ցույցերը և գործադուլները: 
 
Հրամանագրի համաձայն՝ ԶԼՄ-ներն անցել են ռազմական հրամանատարության վերահսկողության տակ, ուստի «կեղծ լուրերի տարածումը, հասարակական կարծիքի շահարկումը և կեղծ քարոզչությունը» արգելվել է։ Հրամանագիրը խախտողները կարող են կալանավորվել, ձերբակալվել, խուզարկվել առանց թույլտվության և ենթարկվել պատժի, ասվում է հրամանագրում։ 
 
Վերջին անգամ Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցվել է 1979 թվականին՝ այն ժամանակվա բռնապետ Պակ Չունգ Հիի սպանությունից հետո։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը