Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ կազմակերպության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ կազմակերպության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

  • 04-12-2024 14:59:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա: 
 
Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
 
«Հայաստանի չմասնակցելը մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա, սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են»,- ասել է Տասմագամբետովը «Россия Сегодня» մեդիա խմբի միջազգային մուլտիմեդիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։
 
Նա ընդգծել է, որ Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ կազմակերպության աշխատանքներին, չկան առարկություններ կամ խոչընդոտներ ՀԱՊԿ անդամներից:
 
Նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել:
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ և իրեն վերապահում է բոլոր իրավունքներն ու պարտականությունները։
 
Հիշեցնենք՝ 2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ չի ուղարկում կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը