Գերմանիան հրաժարվել է Վրաստանի ներկայիս կառավարության հետ վարկային համագործակցությունից
04-12-2024 15:08:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Գերմանիան հրաժարվել է Վրաստանին պետական մակարդակով վարկային աջակցություն տրամադրել քաղաքական դրդապատճառներով, սոցցանցերում հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարար Սվենյա Շուլցեն։
«Այս կառավարության հետ (Վրաստան) զարգացման նպատակով համագործակցությունն այլևս չի կարող բովանդակալից իրականացվել։ Վրաստանում բոլոր նախագծերը քննարկման փուլում են։ Նոր նախագծեր չեն իրականացվելու, վարկային պայմանագրեր չեն կնքվելու։ Մենք կարող ենք լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ համաձայնեցնելով Եվրամիության և մեր գործընկերների հետ»,-ասել է նա։
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը Գերմանիային կազմել է 617,6 մլն դոլար (1,6%-ով պակաս, քան տարեսկզբին)։