4–ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների հետ կապված խնդիրն է եղել
04-12-2024 15:32:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Իրավաբան.net. Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն 4-ամյա աղջիկ է տեղափոխվել, ով մահացել է:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Iravaban.net-ին հայտնել էին հետևյալը․
«Մեզ հասած տեղեկության համաձայն՝ առավոտյան երեխայի ինքնազգացողությունը մանկապարտեզում կտրուկ վատացել է, շտապօգնություն է կանչվել, որը 7 րոպեում հասել է։
Որպեսզի երեխային արագ տեղափոխեն հիվանդանոց, ծնողներից մեկը սեփական մեքենայով է տարել նրան, և, ցավոք, «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի վիճակը արդեն ծայրահեղ ծանր է եղել, կյանքը փրկել չի հաջողվել»։
Քննչական կոմիտեում սպանության հատկանիշներով վարույթ էր նախաձեռնվել։
Iravaban.net-ի տեղեկություններով՝ 4–ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների հետ կապված խնդիրն է եղել․ «Դիահերձման արդյունքում պարզվել է, որ երեխան ուռուցք ունի, որը ուղիղ կապ է ունեցել մահվան հետ»։