«Օրեշնիկ»-ը հնարավոր չէ խոցել»․ փորձի համար Պուտինը հրթիռային «մենամարտ» է առաջարկում ԱՄՆ-ին


«Օրեշնիկ»-ը հնարավոր չէ խոցել»․ փորձի համար Պուտինը հրթիռային «մենամարտ» է առաջարկում ԱՄՆ-ին

  • 19-12-2024 14:51:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ ասուլիսում խոսել է «Օրեշնիկ» հրթիռի մասին, նշելով, որ այն հնարավոր չէ խոցել։
 
Ռուսաստանի նախագահն առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել Միացյալ Նահանգների հետ, որը ցույց կտա, թե ինչպես ռուսական նոր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է հաղթահարել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ:
 
Անդրադառնալով «Օրեշնիկ»-ի նկատմամբ արևմտյան թերահավատությանը, Պուտինն առաջարկել է երկու կողմերին ընտրել նշանակված թիրախ, որը պաշտպանված կլինի ամերիկյան հրթիռներով:
 
«Մենք պատրաստ ենք նման փորձի», - ասել է Պուտինը։
 
Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ «Օրեշնիկը» ժամանակակից զենք է, թեև այն հիմնված է ռուսական նախկին մշակումների վրա։
 
Ռուսաստանն առաջին անգամ «Օրեշնիկ» հրթիռն արձակեց ուկրաինական Դնեպր քաղաքի ուղղությամբ նոյեմբերի 21-ին, ինչն, ըստ Պուտինի, իրենց պատասխանն էր Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ATACM բալիստիկ հրթիռների և բրիտանական Storm Shadows-ի առաջին կիրառման՝ Ռուսաստանի տարածքին Արևմուտքի թույլտվությամբ հարվածելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը