Պուտինը Բելառուսի պաշտպանությունն անվանել է «Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինի կարևոր բաղադրիչ»


Պուտինը Բելառուսի պաշտպանությունն անվանել է «Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինի կարևոր բաղադրիչ»

  • 19-12-2024 15:26:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանն ամեն ինչ կանի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար, դա Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված ռազմավարության շատ կարևոր բաղադրիչ է:
 
Այս մասին տարեկան ամփոփիչ ուղիղ գիծ-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահը:
 
«Մի այլ բաղադրիչ՝ կապված միջուկային զենքի կառավարման հետ, մենք հայտարարեցինք, որ եթե նույն սպառնալիքները ստեղծվեն մեր դաշնակցի՝ Միութենական պետության անդամ Բելառուսի համար, ապա Ռուսաստանի Դաշնությունը  դա կդիտի որպես սպառնալիքներ հենց Ռուսաստանի համար»,- ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով միջուկային նորացված դոկտրինի մասին հարցին։
 
Ըստ նրա՝ ամեն ինչ կարվի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։
 
«Մենք դա անում ենք Բելառուսի ղեկավարության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ համաձայնությամբ։ Եվ ես կարծում եմ, որ դա Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային ռազմավարության շատ կարևոր բաղադրիչ է»,- եզրափակել է ՌԴ նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը