Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը


Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

  • 19-12-2024 15:35:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Շվեդիայի կառավարությունը չի բացառում խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո թագավորությունից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։
 
«Այդ քննարկումը (խաղաղության բանակցությունների և խաղաղապահներ ուղարկելու մասին) շարունակվում է երկար ժամանակ»,- ասել է նա։
 
Շվեդիայի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի պայմաններով, և որ դրա համար անհրաժեշտ է ամրապնդել Կիևի դիրքերը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը