ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ ի պատասխան Ռոստովի մարզի հրթիռակոծման


ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ ի պատասխան Ռոստովի մարզի հրթիռակոծման

  • 20-12-2024 13:14:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են Կիևում մի շարք հզոր պայթյունների մասին: Հաղորդվում է նաև, որ Բորիսպոլի շրջանում պահեստներ են այրվում (տեսանյութում):
 
ՌԴ զինվորականները, ի պատասխան Ռոստովի մարզին վերջերս արևմտյան հրթիռներով հասցված հարվածին, առավոտյան հարձակվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության կառավարման կենտրոնի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
 
Թիրախների թվում էր նաև Կիևի «Լուչ» կոնստրուկտորական բյուրոն, որը նախագծում և արտադրում է «Նեպտուն» հրթիռային համակարգեր, «Օլխա» ՀԿՌՀ ցամաքային թևավոր հրթիռներ, ինչպես նաև «Patriot» զենիթահրթիռային համակարգի մասեր։
 
Բոլոր օբյեկտները խոցվել են, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ռոստովի մարզի «Կոմբինատ Կամենսկի» ձեռնարկության վրա հրթիռային հարձակում է իրականացվել ամերիկյան արտադրության «ATACMS» օպերատիվ-տակտիկական վեց հրթիռներով և չորս «Storm Shadow» օդային տեղակայման թևավոր հրթիռներով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը