Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել աղմկահարույց օրենքում. ԵԽ


Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել աղմկահարույց օրենքում. ԵԽ

  • 20-12-2024 14:24:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Դրա համար կստեղծվի աշխատանքային խումբ Վրաստանի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքում, որը բողոքի ալիք է բարձրացրել երկրում։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
 
Նրա խոսքով` փոփոխությունները որոշելու համար ԵԽ-ի հետ համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի։
 
«Ողջունում եմ և հայտնում, որ կառավարությունը խոստացել է փոխել օտարերկրյա ազդեցության մասին օրենքի բովանդակությունը։... Դրա համարկստեղծվի աշխատանքային խումբՎրաստանի և Եվրոպայի խորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ», – հայտարարել է նա։
 
Նրա խոսքով՝ օրենսդրությունը պետք է փոփոխվի, որպեսզի լիովին համապատասխանի եվրոպական չափանիշներին, ինչպես նախատեսված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ինչպես դա մատնանշում է Վենետիկի հանձնաժողովը:
 
Բերսեն հույս ունի, որ նման գործընթացները կարող են իրականացվել նաև այլ ուղղություններով, ինչպիսիք են հավասարությունը, խտրականության կանխարգելումը, ընտրական բարեփոխումները, բանտային համակարգի և պրոբացիայի բարեփոխումները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը