Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր


Էրդողանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր

  • 20-12-2024 15:26:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Քննարկվել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
 
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը: Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են փոխադարձ առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի:
 
Անդրադարձ է եղել Սիրիայում ստեղծված իրավիճակին: Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է, որ Սիրիան կայուն և անվտանգ լինի, արմատախիլ արվի ահաբեկչությունը, փախստականները վերադառնան իրենց երկիր: Էրդողանի խոսքով՝ անհրաժեշտ է նաև պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը: Էրդողանն ընդգծել է, որ Սիրիայի կայունացումը կծառայի ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: 
 
Փեզեշքիանն էլ ընդգծել է տարածաշրջանում Իսրայելի գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը: Իրանի նախագահն ընդգծել է, որ Սիրիայում ցանկացած զարգացում պետք է տեղի ունենա երկրի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում:
 
Փեզեշքիանը կարևորել է նաև Թուրքիայի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, ինչպես նաև մուսուլմանական երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, միասնական արժույթի ստեղծումը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը