Ամերիկացի դիվանագետները Ասադի հեռանալուց հետո առաջին անգամ ժամանել են Սիրիա
20-12-2024 15:35:59 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. Ամերիկացի դիվանագետները ժամանել են Սիրիա՝ բանակցելու նոր իշխանությունների և սիրիացի ակտիվիստների հետ նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո առաջին անգամ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտը։
«Նրանք անմիջականորեն կշփվեն սիրիացի ժողովրդի հետ, ներառյալ քաղաքացիական հասարակության անդամները, ակտիվիստները և համայնքի անդամները՝ քննարկելու Սիրիայի ապագայի իրենց տեսլականը և ինչպես Միացյալ Նահանգները կարող է օգնել նրանց», – ասել են Պետդեպարտամենտում:
Բացի այդ, դիվանագետները կհանդիպեն «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման ներկայացուցիչների հետ։
Դամասկոս են այցելում ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը, Սիրիայի հարցով ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Դենիել Ռուբինշտեյնը և պատանդների հարցերով ԱՄՆ գլխավոր հատուկ բանագնաց Ռոջեր Քարսթենսը։