Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով


Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով

  • 29-01-2025 10:49:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» տեղեկացրին, որ հունվարի 31-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կկայանա՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
 
Նախօրեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:
 
Ներկայումս մեկ ուղևորության արժեքը 100 դրամ է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը