Երբ ԶՈւ-ն օգտագործվեց սեփական ժողովրդի դեմ՝ այդ պահից գնաց ինքնաոչնչացման, Օհանյանը դրա մասնակիցն է. Քոչարյան


Երբ ԶՈւ-ն օգտագործվեց սեփական ժողովրդի դեմ՝ այդ պահից գնաց ինքնաոչնչացման, Օհանյանը դրա մասնակիցն է. Քոչարյան

  • 29-01-2025 10:54:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սեյրան Օհանյանը ընդհանարպես գնահատական տալու իրավունք չունի:
 
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
 
«Սեյրան Օհանյանի վրա նոր քրեական գործ հարուցվեց Մարտի 1-ի գործով: Բանակն ինչքան էլ արդիական լինի, եթե այն երբևէ օգտագործվել է սեփական ժողովրդի դեմ, նման որոշում կայացնող զինվորականը, կներեք, զինվորական համարվելու շատ մեծ խնդիր ունի, որովհետև զինվորականն իր ժողովրդին պաշտպանելու համար է:
 
ՆԳՆ-ն ուրիշ կառույց է, բայց երբ որ ԶՈւ-ն օգտագործվում է սեփական ժողովրդին ճնշելու համար, այդ պահից սկսած կարելի է ասել, որ ԶՈւ-ն գնաց  ինքնաոչնչացման, Սեյրան Օհանյանը դրա մասնակիցն է:
 
Ի վերջո, Հայաստան զենքեր բերվել են, թե՝ ոչ՝ հարցին, Քոչարյան ասաց՝ զենքեր տրվել է նաև ժառանգաբար:
 
«Սովետական Միությունը փլուզվեց, էս տարածքի զենքերը մնացին մեզ, Բալահովիտը պայթեց, վառվեց ինչ-որ մնաց՝ էլի մերն էր: Միշտ, բոլոր իշխանություններն էլ զենքեր ձեռք բերել են, նաև զենք ստացել ենք՝ առանց գումար վճարելու, զենք ենք ստացել, որը տրվել է՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Դրանք ժամանակակից զենքեր չեն եղել, եղել են էն զենքերը, որոնք էդ պահին  ունեցել են Սովետական միության տարիներից սկսած:
 
Երբ որ դու կրակում ես Սեյրան Օհանյանի ասած ընտրագույն զենքերով, և չգիտես՝ նշանառու տեղ հասավ, թե չէ, դու ընդամենը կրակում ես էն հույսով, որ էնտեղ հակառակորդը ոչնչացվեց: Բայց երբ որ կրակում ես գերժամանակակից զենքով, տեսնում ես ուր գնաց, թիրախը որտեղ է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը