Լավրովը կհանդիպի ԱՊՀ երկրների դեսպանների հետ՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր


 

Լավրովը կհանդիպի ԱՊՀ երկրների դեսպանների հետ՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր

  • 31-01-2025 12:26:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Լավրովը կհանդիպի ԱՊՀ երկրների դեսպանների հետ՝ քննարկելու տարածաշրջանային հարցերՔաղաքականություն
Փետրվարի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում կունենա ԱՊՀ երկրների դեսպանների հետ։
 
Օրակարգում ներառված են 2024 թվականի արդյունքների և 2025 թվականի առաջնահերթությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի կունենա արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական նախաճաշը Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
 
Զախարովան մանրամասնել է, որ քննարկվելու են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցեր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը