ԱՄՆ Սենատը քվեարկել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու օգտին


ԱՄՆ Սենատը քվեարկել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու օգտին

  • 03-04-2025 19:30:53   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am ԱՄՆ Սենատը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է չեղարկել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը կայացել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել մաքսատուրքի բարձրացման նոր հայտարարությամբ։
 
Ինչպես հաղորդում է «Axios»-ը, Սենատում օրինագծին կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ՝ 48-ը։
 
Սա առաջին լուրջ քայլն է Թրամփի սակագնային քաղաքականության դեմ՝ Սենատում՝ նույնիսկ հանրապետականների կողմից։«Քվեարկությունը ցույց է տալիս, թե որքան խիստ են որոշ հանրապետականներ մտահոգված Թրամփի սակագնային քաղաքականությամբ»,-նշում է «Axios»-ը։
 
Այժմ օրինագիծը պետք է անցնի Ներկայացուցիչների պալատում։ Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ այնտեղ դրա ընդունումը քիչ հավանական է՝ հաշվի առնելով Թրամփի ունեցած ազդեցությունն ու մեծամասնության կազմը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը