ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 10-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 11-15-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը: Հայաստանից մրցումներին կմասնակցեն Գրիգոր Իվանյանը (55 կգ, Երեւան), Տիգրան Վարոսյանը (60 կգ, Գյումրի), Հովհաննես Դերմիշյանը (66 կգ, Երեւան), Արտյոմ Բաղդասարյանը (70 կգ, Գյումրի) եւ Գարիկ Գեւորգյանը (81 կգ, Գյումրի): Հավաքականը ղեկավարում է վաստակավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play