Պուտին. Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
10-05-2025 17:46:15 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Ռուսաստանը և Վիետնամը մտադիր են ամրապնդել համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ բոլոր ծրագրերը կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Շաբաթ օրը Կրեմլում տեղի են ունեցել Պուտինի և Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի բանակցությունները, որոնք տեւել են գրեթե երեք ժամ։
«Տո Լամը՝ մեր սիրելի ընկերը, նշել է մեր համագործակցության մեկ այլ ուղղություն. նա խոսել է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ծրագրերի մասին։ Ես հաստատում եմ, որ նման ծրագրեր կան։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մեր բոլոր ծրագրերն այս ոլորտում կիրականանան»,- ասել է պետության ղեկավարը։
Տո Լամը մայիսի 8-11-ը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Ուրբաթ օրը նա Մոսկվայում մասնակցել է Հաղթանակի օրվա տոնակատարություններին: